Welcome to my Mihran Mkhitaryan's blog

Friday 7 December 2012

0 Youtube-ը փոխել է դիզայնը :

                   

Համաշխարհային վիդեոպորտալ` Youtube-ը հերթական անգամ փոխել է իր գլխավոր էջի դիզայնը, այն ավելի արդիականացնելով նորագույն տեխնոլոգիանորով: Նոր դիզայնը ավելի մատչելի է դարձնում կայքից օգտվելը, ավելի  պարզեցնելով այն : 
Հիմնական փոփոխություններն են`

  •  Գլխավոր էջի վերնամասից բացակայում է browse մենյուն : Իսկ browse մենյուի բաժինները հայտնվել են վիդեոպորտալի վերին ձախ հատվածում:
  • վիդեո դիտման համակարգում ևս կատարվել են փոփոխություններ:
  • Տեսանյութի անվանումը և վերբեռնողի էջի մասին տեղեկությունը տեղափոխվել են տեսանյութի ներքին մաս :
  • Ներքին մաս է տեղափոխվել նաև subscribed (բաժանորդագրվել) հրահանգը:
  • Տեսանյութի վերին աջ մասում ավելացել է Guide և More results բաժինները :

Փոփոխություններ են կատարվել նաև մեկնաբանման բաժնում, դրանցից են `
  • Եթե նախկինում միայն մեկնաբանողի պրոֆիլի անվանումն էր ցուցադրվում, հիմա ավելացել է նաև մեկնաբանողի պրոֆիլի նկարը :
  • Ավելի վաղ կատարված մեկնաբանությունները ընթերցելու համար ջնջվել է նախկին թվերով համարակալված մենյուն, դրա փոխարեն ավելացվել է Show more հրահանգը :
Սակայն օգտատերերի պրոֆիլները պահպանում են նախկին տեսքը :



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Thursday 18 October 2012

0 Զարմանահրաշ աշխարհ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Tuesday 16 October 2012

Thursday 20 September 2012

0 Բլոգը վերսկսում է աշխատանքը:

Mihran Mkhitaryan's blog-ը ողջունում է իր ընթերցողներին: Երկար ընդմիջումից հետո mihranblog.blogspot.com վերսկսում է իր աշխատանքը: Հետաքրքիր և Օգտակար հոդվածներ կտեղադրվեն ավելի հաճախ, ինչն ավելի կնպաստի բլոգոոլորտի զարգացմանը և բլոգի կատարելագործմանը: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Wednesday 1 August 2012

0 Օլիմպիական հավելված Google Chrome դիտարկչի համար: 365 Scores



Օլիմպիական խաղերի մեկնարկը տրված է, և համոզված լինելով որ ձեզանից շատերը ցանկանում են օնլայն տարբերակով ծանոթանալ բոլոր մարզաձևերի արդյունքներին  և քանի որ բլոգիս այցելուների 80 տոկոսը օգտվում է Google Chrome ինտերնետ դիտարկիչից, ձեզ եմ ուզում ներկայացնել հետաքրքիր և օգտակար հավելված Google Chrome WebStore-ից: Այս հավելվածի շնորհիվ դուք կարող էք օնլայն կերպով ծանոթանալ Օլիմպիական խաղերի արդյունքներին, հավաքականների մեդալային ոչ պաշտոնական հաշվարկին, ինչպես նաև Օլիմպիական մեդալակիրներին և ռեկորդակիրներին:


Հավելվածը արդեն իսկ մեծ մասայականություն է վայելում Chrome Store-ից օգտվողների շրջանում:


Ինչպես տեղադրել և օգտագործել:

1.Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
  Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը :


    

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Դեպի վեր