Welcome to my Mihran Mkhitaryan's blog

Friday 22 June 2012

0 Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ



                     

Գերմանիայի ազգային հավաքականը հաղթահարեց  հունական արգելքը` հաղթելով վերջիններիս 4:2 հաշվով : Ամբողջ 90 րոպեների ընթացքում ունենալով հսկայական խաղային և տարածքային առավելություն գերմանացիները խաղը հասցրին տրամաբանական ավարտի : Բայց վատ հանդիպում չանցկացրեց նաև Հունաստանի ընտրանին:
Հենց խաղասկզբից առավելությունը Գերմանիայի կողմն էր, և նրանք էլ 39-րդ րոպեին հասան հաջողության`  բացելող խաղի հաշիվը, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Լամը: 1-ին խաղակեսում դարպասի այլ գրավումներ չարձանագրվեցին:


2-րդ խաղակեսում բոլորի համար զարմանելիորեն հույները հավասարեցրին խաղի հաշիվը: Դմիտրի Սալպինգիդիսի փոխանցումից հետո առավելության հասավ Գերորգիոս Սամարասը: Սակայն պահպանել հաշիվը հույները չկարողացան:  61-րդ րոպեին գերմանացիներին առաջ մղեց Սամի Խեդիրան, հաշիվը դարձնելով 2:1 : Յոթ րոպե անց ել աչքի ընկավ Միրոսլավ Կլոզեն խփելով գերմանացիների երրորդ գնդակը: Գերմանացիների գոլային շքերտը ավարտվեց Մարկո Ռոյսի գեղեցիկ գոլով` 4:1: Բայց այնուամենայնիվ հույները կարողացան խփել իրենց երկրորդ գնդակը, 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Դմիտրիս Սալպինգիդիսը:
Գերմանացինեը առավելության հասան 4:2 հաշվով:


Եվոր-2012, քառորդ եզրափակիչ


Գերմանիա - Հունաստան` 4:2


Լամ (39), Սամարաս (55), Խեդիրա (61), Կլոզե (68), Ռոյս (74), Սալպինգիդիս (89):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 Մեկնաբ.:

Post a Comment

Դեպի վեր